Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին չլքել ԵԱՏՄ ընդհանուր շուկան։ Նա կարծում է, որ պետք չէ շտապել հրաժարվել այն ամենից, ինչն «այսօր օգուտ է տալիս»։
«Պետք չէ, որ [Հայաստանը] շտապի դեն նետել այն, ինչը քեզ այսօր օգուտ է տալիս։ Պետք չէ հեռանալ այս ընդհանուր շուկայից [ԵԱՏՄ],- հայտարարել է նա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ - Ես ձեզ խնդրում եմ, մի շտապեք դրանից հեռանալ։ Ոչ մի տեղ, հավատացեք ինձ որպես հին նախագահի, գրեթե 30 տարի աշխատում եմ, ոչ մի տեղ մեզ չեն սպասում»։





























