Ստրասբուրգում ոստիկանությունը համալսարաններից մեկի կամպուսի մոտ ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների ցույցի ընթացքում կիրառել է արցունքաբեր գազ։ Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ իրավապահներն այդպես են արձագանքել իրենց ուղղությամբ պիրոտեխնիկա նետելուն։
Հեռուստաալիքը նշել է, որ բողոքողների բազմության մեջ կան անչափահասներ։
Ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաները սկսվել են անցյալ շաբաթ մայրաքաղաքային Իլ դը Ֆրանս շրջանում և այս պահին արդեն տարածվել են ամբողջ երկրով։ Դրանց մասնակիցները հանդես են գալիս գերծանրաբեռնված դասացուցակի, ուսուցիչների պակասի և կրթական համակարգի այլ խնդիրների դեմ։ Որոշ վայրերում դրանք վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Բողոքի ցույցերի արմատականացման ֆոնին ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն հայտարարել է որոշ ուսումնական հաստատություններում դասերը հեռավար ձևաչափի տեղափոխելու մասին։




























