ԵՄ դեսպանները օրվա երկրորդ կեսին դիզվառելիքի շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտահերթ հանդիպում կանցկացնեն, հաղորդել է Reuters գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ հանդիպումը կանցկացվի ԵՄ-ում ընթացող ակտիվ քննարկումների ֆոնին՝ շուկայում 120 մլն բարել դիզվառելիքի վաճառքը շտապ սկսելու ԱՄՆ պահանջի հետ կապված՝ համաշխարհային շուկայում գների նվազմանը նպաստելու համար։
Հակառակ դեպքում ԱՄՆ-ը սպառնում է Եվրոպային լիովին դադարեցնել դիզվառելիքի մատակարարումները՝ սեփական ներքին շուկայում գները նվազեցնելու նպատակով։





























