Թուրքական մամուլում տարածվել է տեղեկություն, թե ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղար կարող է դառնալ Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը։
Նշվում է, թե ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի լիազորություններն ավարտվում են 2013-ին, սակայն նա ցանկանում է մնալ մինչեւ 2014-ը։ Միեւնույն ժամանակ, 2014-ին լրանում է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման ժամկետը։ Այդ ժամանակ էլ, հնարավոր է, Գյուլն իր թեկնածությունն առաջարկի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին։
Նշենք, որ Թուրքիան անդամակցում է ՆԱՏՕ-ին սկսած 1952 թվականից։ Ներկայումս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալներից մեկը թուրք է։




























