Նորվեգիայի կառավարությունը ժամանակավոր արգելք է սահմանում մի շարք հանրային վայրերում արհեստական բանականությամբ (ԱԲ) ակնոցների օգտագործման վրա։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է NRK հանրային հեռարձակողը։

«Ինձ մտահոգում է, որ նոր, հզոր տեխնոլոգիաներն իրենց հետ ռիսկեր են բերում, և մարդիկ, առանց այդ մասին գիտակցելու, կարող են լուսանկարվել, տեսանկարահանվել կամ ձայնագրվել։ Ուստի մենք ժամանակավոր արգելք կսահմանենք առանձին վայրերում արհեստական բանականությամբ ակնոցներ կրելու վրա», — մեջբերվում են թվայնացման և պետական կառավարման նախարար Թորգեյր Միքայելսենի խոսքերը։

Կառավարությունը փորձագիտական խումբ կնշանակի՝ ԱԲ ակնոցների մշտական ազգային կարգավորման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար։

NRK-ն նշում է, որ նման ակնոցներ կրելու արգելքի տակ են ընկնում զբոսայգիները, լողափերը, թանգարանները, առևտրի կենտրոնները, զվարճանքի պարկերը, մանկական հաստատություններն ու միջոցառումները, ինչպես նաև հանդերձարաններով ու ցնցուղարաններով հագեցած առողջապահական հիմնարկներն ու ուսումնական կենտրոնները։