Մեծ Բրիտանիայի նախկին արքայազն Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը դատի է տվել ոստիկանությանը, որն ավելի վաղ ձերբակալել էր իրեն և խուզարկություն իրականացրել իր տանը․ դռնփակ լսումները տեղի կունենան Բարձրագույն դատարանում հոկտեմբերի 8-ին, հայտնում է Sky News հեռուստաալիքը։
Դատական իշխանության ներկայացուցիչը հաստատել է, որ Էնդրյուի հայցով լսումները տեղի կունենան հոկտեմբերի 8-ին, ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով՝ 17:00-ին) Բարձրագույն դատարանում։ Նախկին արքայազնը խնդրում է ստուգել ոստիկանության գործողությունների օրինականությունը։ Հայտնի չէ՝ արդյոք նա անձամբ ներկա կլինի լսումներին։
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ փետրվարին նախկին արքայազնն ազատ էր արձակվել ձերբակալությունից հետո, որն իրականացվել էր հանգուցյալ ամերիկացի ֆինանսիստ, սեքսուալ հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էպշտեյնի հետ կապված պաշտոնական հանցագործության կասկածանքով։ Նախկին արքայազնը կալանքի տակ է անցկացրել մոտ 11 ժամ։ Էնդրյուին մեղադրել են Մեծ Բրիտանիայի առևտրային ներկայացուցչի պաշտոնում աշխատելու ընթացքում Էպշտեյնին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեջ։





























