Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող Նաջրան և Ջիզան քաղաքների միջազգային օդանավակայանները վնասվել են հարձակումների հետևանքով: Այս մասին երեքշաբթի օրը X սոցիալական ցանցում հայտնել է Թագավորության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

«Հոկտեմբերի 5-ի երեկոյան Ջիզանի Աբդալլահ իբն Աբդել Ազիզ թագավորի անվան միջազգային օդանավակայանն ու Նաջրանի միջազգային օդանավակայանը ենթարկվել են հարձակումների, ինչի հետևանքով երեք մարդ թեթև վնասվածքներ է ստացել, հասցվել է նաև նյութական վնաս», — նշել է վարչությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ թագավորության իշխանությունները դեռևս հաշվարկում են հասցված վնասի ամբողջական չափը։