Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ զինված ուժերը կորցրել են 25 ռազմական ինքնաթիռ, 49 անօդաչու թռչող սարք և 7 ուղղաթիռ։ Այս մասին հայտնի է ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության նոր զեկույցից։
Մասնավորապես, մարտական գործողությունների և «յուրայինների կրակի» հետևանքով ոչնչացվել է 15 միավոր «F-15E Strike Eagle» կործանիչ, հինգերորդ սերնդի մեկ «F-35C Lightning II» կործանիչ և երկու «A-10 Thunderbolt II» գրոհիչ։ Բացի այդ, ավիացիոն աղետների և ավիաբազաների իրանական գնդակոծությունների պատճառով կորսվել է 7 «KC-135 Stratotanker» ինքնաթիռ-լիցքավորիչ, հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման մեկ «EC-3 Sentry AWACS» ինքնաթիռ, ինչպես նաև «MC-130J» կրակային աջակցության ինքնաթիռ, որը պայթեցվել է ամերիկացի զինվորականների կողմից Իրանի տարածքում իրականացված որոնողափրկարարական գործողության ընթացքում։
Իրանի դեմ գործողությունների ընթացքում ԱՄՆ զինված ուժերը զրկվել են առնվազն 45 միավոր «MQ-9 Reaper» հետախուզահարվածային ԱԹՍ-ից, երեք «MQ-1» բազմամպատակային ԱԹՍ-ից և մեկ «MQ-4C Triton» ծովային հետախուզական անօդաչու սարքից։
Ուղղաթիռների պարկում կորուստները կազմել են յոթ հարվածային և բազմամպատակային պտուտակաթիռ։
Զեկույցում նշվում է, որ ավելի վաղ վերլուծաբաններից և ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից մի քանիսը հրապարակել էին կորցրած տեխնիկայի, այդ թվում՝ ավիացիայի փոխարինման արժեքի տարբեր գնահատականներ: Սեպտեմբերին Կոնգրեսի բյուջետային վարչությունը կորցրած տեխնիկայի արժեքը (օգոստոսի 1-ի դրությամբ) գնահատել էր 1,9 միլիարդից մինչև 3,3 միլիարդ դոլար (կախված դրանք փոխարինելու Պենտագոնի ծրագրերից):





























