Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսն արգելել է հանրապետության իրավապահներին ձայնային ռումբեր կիրառել ավագ դպրոցականների ցույցերը ցրելու համար։

«Դեռ երեկ ես կարգադրել եմ դադարեցնել այդ ռումբերի կիրառումը ավագ դպրոցականների բողոքի ակցիաների ընթացքում», — RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Նունյեսը։

Նախարարը նշել է, որ ձայնային ռումբերի կիրառումը դադարեցնելու որոշումը պայմանավորված է նրանով, որ պայթյունների հետևանքով որոշ ցուցարարներ վնասվածքներ են ստացել։

Ֆրանսիայում ավագ դպրոցականներն արդեն երկրորդ շաբաթն է, ինչ բողոքում են ծանրաբեռնված դասացուցակից, ուսուցիչների պակասից և կրթության ոլորտի այլ խնդիրներից։ Որոշ ակցիաներ ուղեկցվում են անկարգություններով։ Վերջին տվյալների համաձայն՝ ձերբակալվել է ավելի քան վեց հազար մարդ, որոնց մեծ մասն անչափահասներ են։