Հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվել։
Նիստը հրավիրվել է Կառավարության նախաձեռնությամբ։ Օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ երկու հարց։ Դրանց թվում են Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության հետ համաձայնագրի վավերացման նախագիծը, որը վերաբերում է 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP-17 համաժողովի, ինչպես նաև Կարտախենայի և Նագոյայի արձանագրությունների շրջանակում հանդիպումների անցկացմանը, և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ֆինանսավորման համաձայնագրի վավերացման նախագիծը, որն ուղղված է Հայաստանում բնակարանային ապահովման և հիպոթեքային շուկայի զարգացմանը։











