«Ժառանգություն» կուսակցության ներսում հնչել են մանդատները չվերցնելու առաջարկներ, բայց դրանք եղել են ընդամենը կարծիքներ: Այս մասին, այսօր` մայիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով, «Ժառանգության» ներսում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ մամուլի հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը եւ բոլոր հարցերի պատասխանը կտրվի հունիսի 2-ին, կուսակցության արտահերթ համագումարում:

Ինչ վերաբերում է իրեն, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ հիմա էլ ընդունում է, որ չի լինելու խորհրդարանում: Նա անձամբ չի տխրի, որ չլինի խորհրդարանում, բայց ուրախ կլինի, որ իր կուսակցությունը լինի խորհրդարանում:

Մինչեւ հունիսկ 1-ը Ս. Սաֆարյանը կհանգստանա, իսկ իր հետագա գործունեության վերաբերյալ էլ նշեց, որ ունի տարբեր հրավերներ արտասահմանից, բայց դեռ ոչ մի հրավեր չի հաստատել:

Նա նշեց, որ մինչեւ կուսակցության համագումարը, տեղի կունենա վարչության նիստ եւ կորոշեն, մայիսի 31-ին (նոր ԱԺ-ի նորստի օրն է) գնալո՞ւ են խորհրդարան, թե` ոչ: