«Հաճույքով եմ աշխատել այն թիմի հետ, որը ներկայացված է եղել երկրի գործադիր իշխանությունում, եւ համոզված եմ, որ այդ թիմն ունի քաղաքական ապագա»,-նման հայտարարությամբ այսօր` մայիսի 24-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հանդես եկավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար, հանրապետական կուսակցության քաղխորհրդի անդամ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով` խորհրդարանական ընտրություններից հետո գործադիր իշխանության կորիզը մնալու է այն քաղաքական ուժի հսկողության տակ, որը հաղթել է ընտրություններում: «Բայց մենք պատրաստ ենք տեսնել մեր կողքին քաղաքական այլ զինակիցներ եւ դաշնակիցներ»,- ասաց Ա. Աշոտյանը: Հարցին, թե փոփոխություններ լինելո՞ւ են, Ա. Աշոտյանը պատասխանեց, որ փոփոխությունները ինքնանպատակ չեն, սակայնի ինքը երկրում փոփոխությունների կարիք տեսնում է, եւ հավատում, որ դրանք լինելու են:




























