Եթե ուժի ցուցանիշը Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական մուղամի հնչյունների ներքո սրտիկ ցույց տալը և Երևանի պատերից մեր հերոսների դիմանկարները ջնջելն է, ապա այո՛, իշխանությունները ուժեղ են։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները բարեկարգման պատրվակով ջնջում են Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններում զոհված հերոսների դիմանկարները։ «Ո՞վ է ձեզ տվել այդպիսի իրավունք։ Սա է ձեր իրական դեմքը»,- ընդգծել է Սուքիասյանը։
Շինարարների փողոցում կրպակների ապամոնտաժման վերաբերյալ իշխանությունների գործողությունները նա կապել է այն հանգամանքի հետ, որ դատարանները ինքնակամ շինությունների վերաբերյալ որոշումների բողոքարկման հարցով որոշումներ են կայացնում հօգուտ քաղաքացիների։
Փաշինյանը Թուրքմենստանում եւս հեծանիվ է վարել և «սրտիկ» ցուցադրել ադրբեջանական երգի ներքո





























