Երկօրյա աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանվային զբոսանքից հետո հերթական առավոտյան ողջույնն է հղել քաղաքացիներին:

Ուշագրավն այն է, որ այս անգամ իր հերթական սրտիկը Փաշինյանը ցուցադրել է ադրբեջանական երգի հնչյունների ներքո։

Դրվագը հայտնվել է ադրբեջանական լրատվամիջոցների և հայաստանյան սոցցանցերի օգտատերերի քննարկումների կենտրոնում։

Տեսանյութում հնչում է 2023 թվականի նոյեմբերին թողարկված «Aram Aram» երգը։ Կատարողը ադրբեջանցի երգչուհի Զեյնաբ Հասանին է։