Թել Ավիվում ձերբակալել են տղամարդու՝ Իսրայելի նախկին վարչապետ, իսրայելական «Միասին» («Բե Յահադ») կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով, հայտնելմ է The Times of Israel-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ սոցիալական ցանցերում արված հրապարակման մեջ տղամարդը սպառնացել է գնդակահարել Բենեթին և հիշատակել է նրա որդուն՝ Յոնիին։ Գրառումն ուղեկցվել է փամփուշտի պատկերով և պարունակել է քաղաքական գործչի հրաժարականի պահանջ։
«Սա այն գնդակն է, որը կդիպչի քո փափուկ փորին, Նաֆթալի Բենեթ, և ուղիղ կհարվածի Յոնի Բենեթին, եթե դու հրաժարական չտաս», — ասվում էր հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հայտնել է, որ մոտ 30 տարեկան ձերբակալված տղամարդը տարվել է հարցաքննության։ Ավելի ուշ նրան ազատ են արձակել՝ պարտավորեցնելով մնալ տնային կալանքի տակ։





























