Հորդառատ անձրևների հետևանքով Սոչիի փողոցները հեղեղվել են։ Քաղաքում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել, օդերևութաբանները զգուշացրել են ափերից գետերի դուրս գալու վտանգի մասին։
SHOT-ի տվյալներով՝ հորդառատ անձրևները շարունակվում են արդեն մի քանի ժամ։ Ջուրը հեղեղել է ճանապարհներն ու փողոցները։ Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Կուդեպստա միկրոշրջանում, Ադլերում, ինչպես նաև Յաբլոչնայա, Լենինի և Ֆադեևի փողոցներում։

Ավելի վաղ օդերևութաբանները զգուշացրել էին, որ տևական տեղումների պատճառով Սոչիի գետերում ջրի մակարդակը կարող է կտրուկ բարձրանալ։ Ըստ կանխատեսումների՝ հորդառատ անձրևները կշարունակվեն մինչև նոյեմբերի 22-ի առավոտ։
Բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ են արել զգույշ լինել և չմոտենալ գետերի հուներին՝ ափերից դրանց դուրս գալու վտանգի պատճառով։





























