ՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի, թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՍԴ նախագահի թեկնածու Էդգար Շաթիրյանը։
«Առաջադրված էին դատարանի նախագահի երկու թեկնածուներ՝ պարոն Վարդանյանն ու ես։ Ընտրության առաջին փուլի քվեարկության արդյունքներով դատարանի նախագահի թեկնածուներից ոչ մեկ անհրաժեշտ թվով ձայներ չհավաքեց։ Անցկացվեց երկրորդ փուլ, որի արդյունքներով նույնպես դատարանի նախագահ չընտրվեց։ Ընտրությունը համարվում է չկայացած։ Սահմանված ժամկետներում կանցկացվեն նախագահի նոր ընտրության»,- ասել է Էդգար Շաթիրյանը։
Հարցին՝ իր թեկնածությունն առաջադրե՞լ են, թե՞ ինքնառաջադրում է եղել, Շաթիրյանն ասել է, որ իր թեկնածությունն առաջադրվել է Դավիթ Խաչատուրյանի կողմից, իսկ Վլադիմիր Վարդանյանն ինքնառաջադրվել է։











