Մենք համոզված ենք, որ COP17-ի կազմակերպումը չի ուղեկցվել կոռուպցիայով։ Այս մասին հոկտեմբերի 15-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Պատասխանելով մեկ այլ հարցի՝ նա կրկնել է, որ Կունմինգ-Մոնրեալի համաշխարհային շրջանակային ծրագրի ընդունումից հետո նկատվել է առաջընթաց։

«Առաջընթաց կա, սակայն դա բավարար չէ։ Մենք դեռ շատ հեռու ենք անհրաժեշտ մակարդակից։ COP17-ի նախապատրաստական գործընթացում Հայաստանը, հանդես գալով նախագահողի դերում, ցուցադրել է տարբեր շահագրգիռ կողմերի միջև փոխհամաձայնություններ գտնելու ակնառու կարողություն։

Ուստի հույս ունենք, որ այս համաժողովը հաջողված կլինի։ Այն մեկընդմիշտ չի լուծի կենսաբազմազանության կորստի խնդիրը, սակայն կարող է նշանակալի առաջընթաց ապահովել»,- նշել է Գուտերեշը։