Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր՝ հոկտեմբերի 16–ին, ժամանեց Հայաստան։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Այս մասին NEWS.am—ին հայտնում են Կառավարությունից։
Իրանի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին (CBD COP17)։
Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են նաև բանակցություններ և կարծիքների փոխանակում մի շարք երկրների առաջնորդների հետ, որոնք նույնպես կմասնակցեն դրան։
Նշենք, որ Իրանը առաջիններից է ստորագրել կոնվենցիան և պաշտոնապես միացել դրան 1996 թվականին։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում Իսլամական Հանրապետությունը կարևոր դեր է խաղացել կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված մեխանիզմների ու կանոնների մշակման գործում։











