Բաներ կան, որ հիմա կարող են արվել, և այս առումով էլեկտրական հոսանքի ցանցերի փոխկապակցելը ամենահեշտ իրագործելն է, դա արվում, արվում է արդեն ընթացքում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, COP-17–ի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ–թուրքական սահմանի բացմանը։
«Կարծում եմ՝ ամենաառաջնային արդյունքները շատ մոտ ապագայում կարող ենք տեսնել, որովհետև կրկին այդտեղ շատ կառուցելու բան չկա։ Բան կա, որ մեծ աշխատանք է պահանջում, նույն հոսանքի մասով, բան կա է, որ կարելի է հեշտ կարգավորել»,–ասաց նա։
Անդրադառնալով իր նախկինում արած հայտարարությանը, որ հնարավոր է մի օր արթնանաք, ու տեղեկանանք, որ Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է, Արարատ Միրզոյանն ասաց. «Ես ասել եմ՝ կարող է մի օր զարթնենք, տեսնենք, որ բացվել է սահմանը։ Այսինք գործընթացը այդքան հասունացել է։ Թվում է՝ շատ հոդաբաշխ բան եմ ասել, հետո կարդում եմ վերնագրեր՝ «Միրզոյան. վաղը հայ-թուրքական սահմանը կբացվի»։ Շատ զարմանալի է, որ ես նման վերնագիր եմ կարդում։ Ես ասել եմ՝ չի բացառվում դա։
Հայաստան-Թուրքիա երկխոսություն այնքան ինտենսիվ է և արդեն կարող ենք ասել դիվանագիտական խաղողակներով, զանազան տնտեսական, առևտրային հարցերով, և այս գործընթացը այնքան է հասունացել, որ իսկապես պայմանական վաղը կարող ենք զարթնել և տեսնել, որ արդեն երկու կողմերը ասեցին՝ վերջ, այսօր բացում ենք սահմանը։ Տեսեք, թե ինչ անվստահությունից ենք սկսել և ինչքան համագործակցություն կա, բան կա։
Մեր երկխոսությունը և հարաբերությունների կարգավորումը բավականին հասունացած է, և մենք ամեն հաջորդ պահի կարող ենք գալ որոշման, և իրենք և մենք, կարող ենք բացել Հայաստան-Թուրքիա սահմանը»։
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Ադրբեջանը խոչընդոտում է այդ գործընթացին, ԱԳՄԱ նախարարն ասաց. «Դա էլ գաղտնիք չի, որ Ադրբեջանը կարծում է... ընդհանրապես Թուրքիայում էլ են ասել, որ էդ երկու գործընթացները պետք է զուգահեռ գնան։ Բանն այն է, որ մենք հիմա ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ, մենք ունենք առևտուր Ադրբեջանի հետ։ Այսինքն կյանքը առաջ է գնում, հիմա ասում ենք մի բան, մեկ էլ վաղը լինում է մի իրադարձություն, որը մեզ ավելի վստահ լինելու հնարավորություն է տալիս։
Մեր տարածաշրջանը արագորեն և արմատական կերպով փոխվում է և փոխվում է դեպի լավը՝ տնտեսական, ենթակառուցվածքների, վստահության, հոգեբանական ասպեկտների առումով։ Գործընթացի այսօրվա ներկայացումը, եկեք ընկալենք այսօրվա մեջ, վաղը կարող է ավելի դրական լինի, կարող է ավելի բացասական լինի, որովհետև տեսնում եք՝ շուրջ բոլորը ինչ է կատարվում»։











