2022 թվականի հունվարից ի վեր մեր երկու երկրների հարաբերությունները առաջընթաց են ապրել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Երևանում COP-17–ի շրջանակում NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նշեց Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին։
«Իսկ 2026–ի մարտից սկսած տեսել ենք մեր հարաբերությունների բարելավման իրականացումը, ինչպես «Թուրքական ավիաուղիներ»–ի թռիչքների մեկնարկը, այնպես էլ մեր գործարարների երկկողմ հանդիպումները։
Մենք այս ընթացքը շարունակելու ենք երկկողմ խաղաղությունը ստեղծելու նպատակով։ Թուրքիայի առնչությունը եղել է նախևռաջա Հարավային Կովկասում խաղաղություն ստեղծելը։ Մեր բոլոր աշխատանքները սրան համապատասխան են լինելու։
Երևանում ինձ ընդունող գործընկերներին և Հայաստանի ժողովրդին շատ շնորհակալություն եմ հայտնում։
Հաջորդ ամիս Անթալիայում տեղի է ունենալու COP31–ը։ Այսօր ընթացող COP17–ից շատ կարևոր ուղերձներ են գնալու COP31–ին»,–ասաց նա։
Թուրք նախարարը չցանկացավ մեկնաբանել NEWS.am–ի թղթակցի դիտարկումը, որ Ադրբեջանի նախագահ Ալիհամ Ալիևի հռետորաբանությունը հակասում է խաղաղության օրակարգին։











