Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում նախօրեին գիշերը տեղի ունեցած ողբերգական դեպքը ցնցել է բնակիչներին։

Որսի գնալու մտադրությամբ ընկերներով հավաքվել են, սակայն հանդիպումն ավարտվել է 16-ամյա Վահագն Առաքելյանի մահով։ Վահագնին, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար կրակոցով սպանել է նրա համադասարանցին ու մտերիմ ընկերը՝ Հոմերոս Սիմոնյանը։ Դեպքը տեղի է ունեցել Հոմերոսի տանը՝ հորը պատկանող որսորդական հրացանից արձակված կրակոցի հետևանքով։

Վահագնը 11-րդ դասարանի աշակերտ էր, ընտանիքի կրտսեր երեխան։ Ունի ավագ քույր և բանակում ծառայող եղբայր։ Նոր Գեղիում բնակիչները դեռ փորձում են հասկանալ՝ ինչպես է տեղի ունեցել ողբերգությունը։

Կրակոցն արձակած տղան և նրա հայրը ձերբակալվել են։ Կատարվում է նախաքննություն։

Մանրամասները՝ տեսանյութում։