Նավթատար լցանավը, որում գտնվում էին 15 հնդիկ նավաստիներ, հարձակման է ենթարկվել հորմուզի նեղուցում, ոչ ոք չի տուժել, հայտնել է Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալը։

«Հոկտեմբերի տասնվեցին MT ST 3 նավթատար լցանավ՝ 15 հնդիկ նավաստիներով, Հորմուզի նեղուցում արկի հարվածի է ենթարկվել»,- ասվում է նրա X սոցիալական ցանցում հրապարակման մեջ։

Նա նշել է, որ այս միջադեպի, ինչպես նաև հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի ընթացքում, երբ քիմիական բեռով YARA J լցանավին Սև ծովում՝ Ռումինիայի ափերի մոտ, անօդաչու թռչող սարք էր հարվածել, նավաստիներից ոչ ոք չի տուժել։