Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանի կողմից սահմանված տարանցման կանոնները խախտած նավթատար տանկերը Հորմուզի նեղուցում ծովային ականի վրա պայթելուց հետո հրդեհվել է, հաղորդում է Fars գործակալությունը։

ԻՀՊԿ-ի տվյալներով՝ նեղուցով անցնելիս նավը անջատել է ավտոմատ նույնականացման համակարգը՝ այդպիսով խախտելով Իրանի կողմից սահմանված տարանցման կանոնները։

Իրանական ԶԼՄ-ները նախօրեին հայտնել էին տանկերի հետ կապված մեկ այլ միջադեպի մասին, որը պայթել էր ականի վրա Հորմուզի նեղուցի հարավային հատվածում։ ԻՀՊԿ-ում ընդգծել էին, որ նավիգացիոն և նույնականացման համակարգերի անջատումը կդիտարկվի որպես Հորմուզի նեղուցով և Պարսից ծոցով անցնող նավերի նկատմամբ խիստ և վճռական միջոցներ ձեռնարկելու հիմք։