Արաբական ծովում՝ Իրանի ափերից դեպի հարավ-արևելք տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի խմբավորումը կրճատվել է՝ հասնելով 14 ռազմանավի։ Այս մասին են վկայում Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայության տվյալները։
Այժմ Արաբական ծովում մարտական հերթապահություն է իրականացնում ամերիկյան երկու ավիակիր հարվածային խումբ՝ USS George Washington և USS George Bush ավիակիրներով, որոնցից յուրաքանչյուրի վրա տեղակայված է 48-ական կործանիչ։ Ավիակիրներից բացի, Իրանի մերձակայքում են գտնվում նաև ինը հրթիռային ականակիր և երեք խոշոր դեսանտային նավ՝ ծովային հետևակի արշավախմբային գումարտակով։
Ռազմանավերը, օդանավերն ու ծովային հետևակն առաջին հերթին ներգրավված են Իրանի ծովային շրջափակումն ապահովելու և Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումը երաշխավորելու գործում։
Ավելի վաղ տարածաշրջանում, այդ թվում՝ ռազմական գործողությունների շրջանում, ամերիկյան ռազմանավերի թիվը գերազանցում էր 20-ը։
Միևնույն ժամանակ, եմենյան հակամարտության ֆոնին, Կարմիր ծովի շրջանում գործում են երկու ամերիկյան ականակիրներ, իսկ ԱՄՆ ռազմածովային ուժերի ևս երեք ականակիր ու մեկ հածանավ գտնվում են Հնդկական օվկիանոսի հյուսիս-արևմտյան հատվածում։





























