Նավթի գներն երեքշաբթի օրը չափավոր աճ են գրանցում՝ Սաուդյան Արաբիայի օբյեկտների վրա նոր հարձակումների մասին լուրերի ֆոնին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,37 դոլարով (0,34%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 109,92 դոլարի։ Երկուշաբթի օրը Brent-ի գինը նվազել էր 0,31 դոլարով (0,3%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 109,55 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդում WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,33 դոլարով (0,32%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 103,99 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց գինն աճել էր 2,25 դոլարով (2,2%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 103,66 դոլարի։





























