ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցման դեպքում Հայաստանից ալկոհոլային խմիչքների արտահանումը կարող է կրճատվել 50%-ով։ Այս մասին է վկայում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը Հայաստանի նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցը, որը պատրաստել են Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները։ Փաստաթղթին ծանոթացել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հայաստանի Հանրապետության համար տնտեսական հետևանքների կանխատեսում... Հայաստանի Հանրապետության ավանդական արտահանման ապրանքների մասով կանխատեսվում է արտահանման անկում 30-31%-ից (թեթև արդյունաբերության ապրանքներ, փայտանյութ և փայտե արտադրատեսակներ) մինչև 50%-ի (ալկոհոլային խմիչքներ) միջակայքում»,— նշվում է զեկույցում։





























