Եթե Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կասեցվի, երկիրը կզրկվի Իրանի, Վիետնամի, Սերբիայի, Մոնղոլիայի և ԱՄԷ-ի հետ ազատ առևտրի հնարավորությունից։ Այս մասին նշվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցում, որտեղ ներկայացված են ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը Հայաստանի նկատմամբ դադարեցնելու հնարավոր հետևանքները։
«Երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերություններում Հայաստանի համար կդադարի գործել ԵԱՏՄ գործընկեր պետությունների՝ Իրանի, Վիետնամի, Սերբիայի, Մոնղոլիայի և ԱՄԷ-ի հետ ազատ առևտրի ռեժիմը»,— որպես հնարավոր հետևանքներից մեկը՝ նշված է փաստաթղթում։





























