Կատարի ինքնաթիռը ժամանել է Թեհրան Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրին տեղափոխող ինքնաթիռի մեկնումից մի քանի րոպե անց, իսկ կես ժամ անց լքել է իրանական օդանավակայանը։ Դրա մասին են վկայում օդային երթևեկության հետևման տվյալները, հայտնում է իրանական Fars գործակալությունը։
Նույն օրը Մունիրը հանդիպել է Իրանի ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը հարստացված ուրանի ոչ մի գրամ երկրից դուրս չի բերի։
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իր հերթին, Մունիրին ասել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի համար նոր առաջարկներ չունի, և որ Վաշինգտոնը կկարողանա շահել Իրանի վստահությունը միայն Թեհրանի առաջ քաշած յոթ պայմանները կատարելու դեպքում։





























