Երեւանի Նորագավիթ թաղամասի այգիները կառուցապատման չեն դրվի: Այդ մասին, ըստ «Էկոլուրի», ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ այցելելով Նորագավիթ թաղամաս: Քաղաքապետը 28 այգետերերին հետ զրույցում  ասել է, որ պատրաստեն այգիների սեփականաշնորհման համապատասխան փաստաթղթերը, եւ որ այդ հարցերով կզբաղվի Շենգավիթի համայնքապետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է Նորագավիթ թաղամսսում կտրել մոտ 15 հազար մրգատու ծառեր եւ խաղողի այգիներ, որպեզի ֆուտբոլի ֆեդերացիան նոր մարզադաշտ կառուցի: