«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` մայիսի 25-ին ամերիկյան դոլարի փոխարժեքը շարունակել է բարձրանալ: Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.22 դրամ` երեկվա համեմատ դոլարը թանկացել է 1.22 դրամով:
Սակայն, ըստ երեւույթին ՀՀ կենտրոնական բանկի դոլարային ինտերվենցիայի պատճառով, դոլարի փոխարժեքը սկսել է իջնել:
Ընդհանուր առմամբ` բորայում այսօր վաճառվել է 12.86 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքների էական փոփոխություններ չեն գրանցվել: ԿԲ-ի միջամտությունը բանկերի մոտ հույս է առաջացրել, որ փոխարժեքն առաջիկայում կկայունանա: Սակայն դոլարի առուվաճառքի մարժան սովորականից մեծ է, ինչը սպասումների անորոշության վկայություն է;
Ինչպես եւ երեկ` փոխանակման կետերն ու բանկերի մասնաճյուղերը կանխիկ դոլար գնում են 404-405 դրամով, վաճառում 409-410 դրամով:




























