Հայաստանում դադարեցվել է «Արտադրանքի հավաստագրման և լաբորատոր փորձարկումների ծախսերի փոխհատուցման» ծրագիրը։ Այն ընդունվել էր նոր արտերկրյա շուկաներում հայկական արտադրանքի արտահանումը խթանելու նպատակով՝ մասնակիորեն փոխհատուցելով հավաստագրման և լաբորատոր փորձարկումների համար կատարված ծախսերը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։

Նշվում է, որ ներկայացված հայտերում ի հայտ են եկել անհամապատասխանություններ ծրագրի պահանջների նկատմամբ։ Մասնավորապես՝ բացակայել են ապրանքի արտահանման երկրում շրջանառությունը հավաստող փաստաթղթերը։ Դրա հետևանքով աջակցություն տրամադրելու համար անհրաժեշտ պայմանները չեն ապահովվել, և ծրագրի շրջանակում շահառուներ այդպես էլ չեն ճանաչվել։