Հայաստանը շարունակում է աշխատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու համար։ Այս մասին կառավարության նիստից հետո ավանդական ճեպազրույցի ընթացքում հոկտեմբերի 22-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը որոշակի վերապահումներ ունի այդ հարցի հետ կապված․ այսօր գործընթացները գտնվում են այդ կետում: Բայց մենք շարունակում ենք աշխատել և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, որ կարողանանք որոշակի լուծումների հասնել»,- ասել է Փաշինյանը։