ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր այցը Մոսկվա առայժմ չի քննարկվում. ուշադրությունը կենտրոնացած է չինական Շենժենում սպասվող հանդիպումների հեռանկարների վրա, որտեղ նոյեմբերին կկայանա Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովը։ Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այժմ այդ մասին խոսք չկա, հիմա բոլորը նայում են դեպի Շենժեն», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով Թրամփի՝ Ռուսաստանի մայրաքաղաք հնարավոր այցի մասին հարցին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2025 թվականի օգոստոսին Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ընթացքում ամերիկացի առաջնորդին հրավիրել էր Մոսկվա։
ԱԽՏՀ գագաթնաժողովը կանցկացվի Շենժենում նոյեմբերի 18–19-ին։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Չինաստանը նախապատրաստում է Պուտինի, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումը։




























