Երեւանում, այսօր` մայիսի 26-ին, ժամը 12.07-ին, ահազանգ է ստացվել, որ 16-րդ թաղամասի թիվ 19 շենքի բնակիչը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, սպառնում է հրդեհել բնակարանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը՝ պարամեդիկներով:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հարազատները բացել են բնակարանի դուռը, իսկ 27-ամյա Արման Խաչատրյանը փախել է տնից:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» եւ «1-03» ծառայությունների աշխատակիցները:




























