Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը կտրուկ մեկնաբանությամբ է հանդես եկել Շիրակի մարզպետի՝ սոցիալական ցանցում կատարած գրառման վերաբերյալ։
«Տարակուսանքով ենք ընկալել 2026 թվականի հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզպետ Դ.Վ. Առուշանյանի՝ Facebook սոցիալական ցանցում իր անձնական էջում կատարած գրառման մեջ տեղ գտած որոշ «իվանների» հիշատակումը, որն ակամայից հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարը։
Չենք ցանկանա մտածել, որ պաշտոնատար անձը, որը ղեկավարում է տարածաշրջանը, որտեղ ծառայություն են իրականացնում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահները, թույլատրելի է համարում հրապարակային արտահայտություններ, որոնք կարող են ազգային թշնամանք հրահրել ռուսների նկատմամբ, ինչը արմատապես կհակասեր մեր երկրների ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության ոգուն»,- ասված է դիվանագիտական ներկայացուցչության մեկնաբանության մեջ։





























