«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պեղումներ է իրականացնում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանին կից հնավայրի տարածքում, որտեղ եզակի և բացառիկ գտածոներ են հայտնաբերվել:
ՊՈԱԿ-ից NEWS.am—ին հայտնում են, որ գտածոները տարբեր դարաշրջանների են՝ ներառելով ուշ բրոնզի, երկաթի և անտիկ դարաշրջանների առարկաներ:

































