Ադրբեջանի ընդդիմադիր «Հասարակական պալատ» շարժումը մայիսի 25-ին, Բաքվում փորձել է հերթական հակակառավարական բողոքի ակցիան անցկացնել: Տասնյակ ընդդիմադիրներ են հավաքվել Բաքվի զբոսայգում այսպես կոչված «ժողովրդական զբոսանքների»: Նրանք վանկարկել են «Ազատություն» եւ պահանջել Իլհամ Ալիեւի հրաժարականը:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, քաղաքացիական հագուստով ոստիկաններն ակցիայի մասնակիցներին բռնությամբ մտցրել են մեքենաներն ու տարել: Ձերբակալվել են տասնյակ անձինք:

Ինչպես հայտնել է «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Գյուլաղա Ասլանլին, ձերբակալվել է 72 մարդ:  Նրանց բոլորին հերթով կանչել են, լուսանկարել, վերցրել մատնահետքերը, բացատրագիր պահանջել: Նրանք, ովքեր հրաժարվել են, բաց չեն թողել: