Սիրիայի Հոմս նահանգում կառավարական ուժերի գործողությունների արդյունքում ավելի քան 90 մարդ է զոհվել: Մայիսի 26-ին այդպիսի տեղեկատվություն է տարածել «Մարդու իրավունքների պահպանման սիրիական մոնիտորինգային կենտրոնը» (OSDH), որը գտնվում է Լոնդոնում:
Ինչպես հաղորդում է «Agence France-Presse»-ը, զոհերի թվում 25 երեխա կա: OSDH-ում պնդում են, թե կառավարական ուժերը հրետանային կրակ են բացել:
Սակայն արեւմտյան ԶԼՄ-ները հաճախ են հրապարկում OSDH-ի չճշտված տվյալները: Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել էր, թե այդ կազմակերպության իրազեկվածության մակարդակը ստիպում է կասկածի տակ դնել նրա հաղորդած տվյալների արժանահավատությունը: OSDH –ում աշխատում են երկու հոգի, որի ղեկավարը չունի անգամ լիարժեք միջնակարգ կրթություն:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսն արդեն դատապարտել է կառավարական ուժերի գործողությունները եւ խոստացել «Սիրիայի բարեկամների» հանդիպում հրավիրել:




























