Իսրայելական մի ընտանիքի ամուսնալուծության պատճառը կատուներն են դարձել: Ամուսինը չի ցանկացել բնակվել նույն հարկի տակ` 550 կատուների հետ:

Հանդես գալով կրոնական դատարանի առջեւ, տղամարդը հայտարարել է, թե կատուները հնարավորություն չեն տվել նրան ոչ ուտել, ոչ քնել: Խոհանոցում կատուները թույլ չեն տվել սնվել, իսկ ննջասենյակում զբաղեցրել են իր մահճակալը, հաղորդում է «The Times of Israel»-ը:

Դատարանը դիմել է կնոջը` փորձելով համոզել չամուսնալուծվել, սակայն կինը նախընտրել է իր կենդանիներին: