ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը կավարտվի այն ժամանակ, երբ ինքն այդպես ցանկանա։

«Ինձ ավելի վաղ հարցնում էին՝ ե՞րբ կավարտվի Իրանի հետ պատերազմը։ Ես պատասխանում էի՝ այն ժամանակ, երբ ես ցանկանամ, որ այն ավարտվի», - ասել է Թրամփը Տեխասում կայացած հանրահավաքի ժամանակ։

Մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանը պատասխանատվություն է կրում երկու երկրների միջև հակամարտության մեկնարկի համար։

«Մենք չենք սկսել Իրանի հետ պատերազմը։ Իրանն է մեզ հետ պատերազմ սկսել», - երկուշաբթի հայտարարել է Թրամփը Միսիսիպի նահանգում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ։