Սանկտ-Պետերբուրգում ոստիկանությունը ցրել է ընդդիմադիր ցուցարարներին Ալեքսադրովյան զբոսայգուց, որտեղ նրանք տեղափոխվել էին Իսաակիեւի հրապարակից: Ոստիկաններին զայրացրել է «խաղալիքների միտինգը»:

Ինչպես հաղորդում է «Էխո Պետերբուրգա» ռադիոկայանը, կենդանիների խաղալիքների ձեռքին փոքրիկ պաստառներ են եղել. «Պուտինը բոբո է», «Պուտին, հետդ չեմ խաղա» բովանդակությամբ:

Ցուցարարները ստիպված երրորդ ճամբարն են բացել Արվեստների հրապարակում:

Մայիսի 26-ին Պետերբուրգում սկսվել են համաժողովրդական միջոցառումներ` Քաղաքի օրվա կապակցությամբ: Ինպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, Նեւսկի պողոտայում կայացել է «Կոստյումային պարեկախմբի» ելույթը: Հիսուն «Պետրոս Առաջին»-ներ խորհրդանշական  պատուհան են բացել դեպի Եվրոպա:

8 բեմահարթակներում` Ֆոնտանկայից մինչեւ Դվորցովայա հրապարակ, ինչպես նաեւ Վասիլեւյան կզղու Ստրելկայում, կայացել է բազմաժամյա բեմադրություն` պատմական, ռազմական, ծովային եւ պալատական դրվագներով: