Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի նմանակը հատուկ մեկնել է Շանհայ, որպեսզի ողջունի չինացի գնորդներին տեղի Daning International Plaza առեւտրային կենտրոնում` թագուհու ադամանդե հոբելյանի նախաշեմին:
չինացիների մոտ ադամանդե հոբելյանի տրամադրություն է ստեղծել: Այս մասին գրում է «The Daily Telegraph»-ը:
«Թագուհին» ընտրել է ճիշտ ժամանակը, որպեսզի ողջունի չինացիներին, ինչպես նաեւ առաջ մղի տուրիզմը Մեծ Բրիտանիայում 2012 թվականին:
Թագուհին հունիսին նշելու է իր` Մեծ Բրիտանիայի գահին գտնվելու 60-րդ տարին, որի ժամանակ բազմությունը պետք է ներկա լինի Բուկինգհեմյան պալատում կազմակերպված համերգին:
Իհարկե, Լոնդոնը ընդունելու է նաեւ Օլիմպիական խաղերը եւ չինացի տուրօպերատորները ագրեսիվորեն գովազդում են դեպի Անգլիա չվերթներն ու փաթեթները:



























