Տագնապի ազդանշան տված Երևան-Մինվոդի չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։ SHOT-ի տեղեկություններով՝ պատճառը տեխնիկական անսարքությունն է
Օդանավում արտակարգ դրություն նշանակող 7700 ազդանշանը «Ազիմուտ» ավիաընկերության անձնակազմը հաղորդել է թռիչքից 20 րոպե անց, երբ Superjet-100-ը գտնվում էր Ծիլքար գյուղի մոտակայքում: Անմիջապես հետո օդանավը շրջադարձ է կատարել և ուղղություն վերցրել դեպի «Զվարթնոց»:
Շուրջ 8 տարի «Ազիմուտ»-ի ավիապարկում շահագործվող այս «Սուպերջեթը» մոտ մեկ տարի առաջ նույնպես առաջին փորձից չէր կարողացել Երևանից օդ բարձրանալ ու վերադարձել էր կայանատեղի՝ համակարգերի վերագործարկման համար:




























