Երևանի Կապույտ մզկիթը եղել և կմնա հայ-իրանական։ Այդ մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նա պարզաբանել է, որ Երևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական մշակութային ժառանգության նմուշներից մեկն է։

«Իրանական ճարտարապետական ոճը հստակ երևում է մզկիթի յուրաքանչյուր սանտիմետրում։ Հստակ երևում է, որ մզկիթն իրանական է։

Գեղեցիկ Երևանում գտնվող Կապույտ մզկիթը լավագույնս ցույց է տալիս իսլամական և հայկական քրիստոնեական մշակույթների համատեղ գոյությունը մեկ տարածքում։

Մզկիթը կառուցվել է Հուսեյն Ալի խանի օրոք, որը նշանակալի դեր է խաղացել հայ-իրանական մշակութային համագործակցության զարգացման գործում»,- նշել է դիվանագետը։