The Sunday Telegraph թերթի խմբագրություն որեւէ նամակ «ՅՈՒԿՈՍ»-ի նախկին ղեկավար, ներկայումս կալանավոր Միխայիլ Խոդորկովսկիից չի ստացվել, խոստովանել է հոդվածի հեղինակը:
Լրագրող Թոմ Պարֆիթը խոստովանել է, որ հոդվածն այն մասին, թե Խոդորկովսկին իբր կոչ է արել Մեծ Բրիտանիային արգելել մի շարք ռուսաստանցի պաշտոնյաների մուտքն այդ երկիր` լոնդոնյան Օլիմպիադայի ժամանակ, հիմնված է հարցազրույցի վրա, որը տրվել է գրավոր:
Նա ասել է, որ Խոդորկովսկին վկայակոչել է Գարի Կասպարովի կազմած 308 հոգանոց մարդկանց ցուցակը, որոնք առնչվում են մարդու իրավունքների խախտումների, եւ կոչ է արել համեմատել այդ ցուցակը Օլիմպիադային հրավիրվածների ցուցակի հետ: Դա հիմք է տվել լրագրողին պնդել, որ նա ցանկացել է, որ Մեծ Բրիտանիան արգելի այդ մարդկանց այցն Օլիմպիական խաղերին:
Ինչպես գրում է news.ng.ru-ն, ցուցակը, որի մասին հիշատակել է Խոդորկովսկին, Կասպարովը 2011 թվականի հունիսին փոխանցել է ԱՄՆ Սենատի Ներկայացուցիչների պալատ:



























