Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքում վիճակահանության միջոցով, մայիսի 24-ին, բաշխվել են Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում «Մուշ-2» եւ «Անի» թաղամասերում 1756 բնակարաններով կառուցվող բազմաբնակարան շենքերից 3 սենյականոց 464-ից 357 հատը եւ 16 հատ էլ 4 սենյականոց բնակարանները:
Վիճակահանությանը մասնակցել են Գյումրիի անօթեւան ընտանիքների հերթացուցակում ընդգրկված եւ հանձնաժողովի կողմից շահառու ճանաչված, 3 եւ 4 սենյականոց բնակարանների հավակնորդ ընտանիքները` ըստ իրենց արտոնությունների եւ հերթական համարների: Անօթեւանների հերթացուցակի առավել ստորին հերթական համարներում ընդգրկված եւ կրկին շահառու ճանաչված մնացած ընտանիքներին բնակարանների կբաշխվեն հաջորդ փուլում:
Բնակարանների բաշխման գործընթացը «Շիրակ կենտրոնի» կողմից ենթարկվում է մոնիթորիգի, այդ թվում վիճակահանությունների ողջ ընթացքը ուղիղ հեռարձակվում է համացանցով եւ տեսաձայնագրվում է:
Ներկայացնում ենք մայիսի 24-ին կայացած բնակարաների բաշխման վիճակահանության «Շիրակ կենտրոնի» կողմից կատարած 5 ժամ 44 րոպե տեւողությամբ ամբողջական տեսագրությունը:











