Երևանի Նոր Նորք վարչական շրջանի դատարանը երեք ամսով երկարաձգել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը։ Որոշումը հրապարակվել է քիչ առաջ։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է հուլիսի 7-ին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով։ Ավելի ուշ նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերը վճարելուց խուսափելու հոդվածով։
Սեպտեմբերի 4-ին դատարանը երկու ամսով երկարաձգել է ԲՀԿ առաջնորդի կալանքի ժամկետը։
Ծառուկյանի պաշտպանական կողմը պնդում է, որ կալանքն անհիմն է։











