Նոր օրենսդիր եւ գործադիր մարմինների ձեւավորման դեպքում որեւէ էական փոփոխություն չի սպասվում, քանի որ դրության տերը Սերժ Սարգսյանն է: Այս մասին, այսօր` մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը: Նախագահական ընտրությունները նրա մոտ ծիծաղ են առաջացնում, քանի որ, ըստ ԱԻՄ նախագահի, դա բարոյահոգեբանական պաշտոն է, ինչպես Անգլիայի թագուհու պարագայում:
«Եթե արտառոց բան չլինի` մահանալ կա, Նաիրի Հունանյան կա, ապա քաղաքական ապագան առաջիկա հինգ տարիներին կանխորոշված է»,- նկատեց Պարույր Հայրիկյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























