Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ այս գործով, բացի Ռոբերտ Քոչարյանից, մեղադրյալներ են նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Նիստը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։











